Մադոննա հետաքրքրված է իսլամով
08/10/2013 14:08

Մադոննա հետաքրքրված է իսլամով

Փոփ-թագուհի Մադոննան, չնայած, որ մեծացել է կաթոլիկ ընտանիքում, արդեն 17 տարի է, ինչ հինդուիզմի էզոթերիկ ուղղվածության՝ քաբալայի հետևորդ է: Սակայն պարզվուըմ է երգչուհին դեռևս չի կողմնորոշվել, թե որ կրոնն է իրեն հոգեհարազատ:

Օրերս հայտնի դարձավ, որ աստղը հետաքրքրված է իսլամով. «Ես անհանգստացած եմ իսլամական երկրներում տիրող իրավիճակով: Այդ երկրներում դպրոցներ եմ կառուցում աղջիկների համար, օգնում եմ ֆինանսապես: Այժմ շատ լուրջ զբաղում եմ Ղուրանի ընթերցանությամբ: Կարծում եմ՝ կյանքում կարևոր է ուսումնասիրել բոլոր կրոնների Սուրբ գրքերը»,- Մադոննայի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:

Հնարավոր է՝ Մադոննայի հետաքրքրվածությունը պայմանավորված է նրանով, որ երգչուհու 25-ամյա ընկերը՝ Իբրահիմ Զաիբատը, իսլամի հետևորդ է: Ինչպես հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները, զույգը պատրաստվում է օրինականացնել հարաբերությունները:

Նախորդող հրապարակում՝ Մադոննան նշանվել է 25-ամյա Բրահիմ Զաիբատի հետ

Մադոննա հետաքրքրված է իսլամով