.jpg)
Նեյմար. «Ես նույն ֆուտբոլիստն եմ, ով խաղում է նույն ֆուտբոլը»
«Բարսելոնի» հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ Կատալոնիա տեղափոխվելուց հետո իր մարզական կարիերայում ոչինչ չի փոխվել: Տեղեկացնում է AS-ը:
«Ոչինչ չի փոխվել: Ես նույն ֆուտբոլիստն եմ, ով խաղում է նույն ֆուտբոլը: Կարևոր չէ, թե որտեղ եմ հանդես գալիս` Բրազիլիայում, թե՞ Իսպանիայում: Պարզապես ուզում եմ աճել ու զարգանալ, և դա ինձ մոտ լավ է ստացվում:
Կստանամ «Ոսկե գնդակը», թե ոչ` դա ևս ինձ չի անհանգստացնում: Ձգտում եմ իմ լավ խաղով օգտակար լինել «Բարսելոնին» և Բրազիլիայի հավաքականին»,- հայտարարել է Նեյմարը: