.jpg)
Հայտնի են ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան հանձնաժողովը հայտարարել է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները։
Մրցանակը ստացել են բրիտանացի ֆիզիկոս Պիտեր Հիգսն ու բելգիացի ֆիզիկոս Ֆրանսուա Էնգլերը՝ «Հիգսի բոզոնի» կամ «Աստծո մասնիկի» գոյությունը 50 տարի առաջ տեսականորեն ապացուցելու համար։
Վաղը հայտնի կդառնա քիմիայի ոլորտի դափնեկիրը, իսկ հաջորդ օրերին՝ գրականության, տնտեսագիտության մրցանակի դափնեկիրների անունները։ Ինչպես հայտնում է ria.ru-ն, այս տարի Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի մրցանակը կկազմի 1.2 մլն դոլար։ Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում։