.jpg)
Ռեդնապ. «Բեյլի համար դժվար կլինի Ռոնալդուի ստվերում չմնալը»
«Քուինզ Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը կարծում է, որ Քրիշտիանու Ռոնալդուի հետ լավ հարաբերությունների արդյունքում միայն «Ռեալի» նորեկ Գարետ Բեյլը կկարողանա զգալի հաջողությունների հասնել: Այս մասին տեղեկացնում է «The Daily Mail»-ը:
«Բեյլի համար կարևորը Ռոնալդուի հետ լավ հարաբերություններ ստեղծելն է: Այդ ժամանակ խաղադաշտում 2-րդ պլան կմղվեն լարվածությունն ու նյարդային պայքարը: Ամենադժվարը Գարետի համար կլինի պորտուգալացու ստվերում չմնալը:
Ռոնալդուն «Ռեալի» գլխավոր աստղն է և ներկա պահին իրացնում է 10 տուգանային հարվածներից 9-ը»,- նշել է Ռեդնապը: