.jpg)
«Տեղական կերային բազան զարգացնելու դեպքում 58 մլն դոլար կմնա երկրում»
«Հայաստանում 150-160 հազար տոննա թռչնի կեր է օգտագործում, որի 80 տոկոսը ներկրվում է»,- այսօր լրագրողներին հայտնեց Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Ըստ նրա, դրսից ներկրվող կերն ավելի էժան է թռչնաբուծարանների համար, քան տեղում արտադրվածը, չնայած դրան թռչնաֆաբրիկաները պատրաստ են համագործակցել հողագործների հետ` օգտագործելու չմաշկվող հողերը, մշակելով հավի կերի համար անհրաժեշտ բուսատեսակներ:
Նրանք պատրաստ են արտադրողներին պարարտանյութ և դիզվառելիք տրամադրել` երաշխավորելով, որ աշնանը գնելու են արտադրանքը: Այս տարբերակը ֆաբրիկաներին կօգնի թուլացնել կախվածությունը ներկրվող թռչնի կերերից:
«Այս տարի 14 հազար հա հողատարածք անմշակ հողերից դրվել է ցանքաշրջանառության տակ, և եթե տարեկան 15-20 հազար մշակություն ավելանա, ապա մոտակա 10 տարվա ընթացքում կարող ենք լուրջ հաջողություններ ունենալ»,- ընդգծեց Թռչնաբույծների միության նախագահը` հիշեցնելով, որ տարեկան 58 մլն դոլար է վճարվում կերային ռեսուրսների համար, և եթե տեղական արտադրության հարցը լուծվի, այդ գումարը կմնա Հայաստանում: