Թռչնաֆաբրիկաները նայում են կառավարության երեսին
08/10/2013 19:39

Թռչնաֆաբրիկաները նայում են կառավարության երեսին

Հավի մսի իրացման 26-28 տոկոսը կամ 26 հազար տոննան ապահովում է տեղական արտադրողները, վերջին 3 տարիների Հայաստանում հավի մսի օգտագործման ծավալը կազմել է տարեկան 33-38 հազար տոննա: Այսօր լրագրողներին փոխանցեց Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Aysor.am-ի այն հարցին, թե արդյոք թռչնի մսի ծավալների ավելացման հնարավորություն կա՞ երկրում, բանախոսը պատասխանեց՝ այո, սակայն անհրաժեշտ է կառավարության աջակցությունը:

Թռչնաֆաբրիկաների սեփականատերերը ֆինանսական ակնկալիքներ չունեն կառավարությունից, այլ ենթադրում են մաքսային, հարկային, նաև՝ իրավական դաշտի կարգավորումներ, որոնց դեպքում հնարավոր է թռչնամսի արտադրության ծավալները 2015-16թթ հասցնել 51 տոկոսի, իսկ այնուհետև գնալ թռչնամսի ինքնաբավման:

Ոլորտի ընկերությունների համար հատկապես խնդիր է 2010 թ-ից գործող 20 տոկոս ԱԱՀ-ն, որի դեպքում ոլորտի ընկերություրնները՝ վճարելով 20 տոկոսը, այլևս չտիրապետելով շրջանառու միջոցների` ստիպված են եղել համալրման համար դիմել առևտրային բանկերին` վերցնելով 16-18 տոկոսով վարկեր:

Թռչնաֆաբրիկաների ղեկավարները հույսը չեն կորցրել, քանի որ ՊԵԿ-ից խոստացել են, որ  2014 թ-ին կկարողնան օգտվել մաքսային արտոնություններից. Ընկերությունները ակնկալում են կա՛մ ազատվել ԱԱՀ-ի վճարումից, կա՛մ վճարման ժամկետը երկարացնել. Այս դեպքում ոլորտը կարող է ընդլայնել արտադրության ծավալները:
 

Թռչնաֆաբրիկաները նայում են կառավարության երեսին