Իսպանիայում խաղողը մարդ է սպանել
08/10/2013 20:27

Իսպանիայում խաղողը մարդ է սպանել

Իսպանիայում խաղողի ճզման համար նախատեսված տարածքում տղամարդու վրա թափվել է 5 տոննա խաղող:

Segodnya.ua-ի փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել Կաստիլիա-Լա-Մանչա շրջանում` խաղողի բերքահավաքի ընթացքում:

Խաղողը թափվել է տղամարդու գլխին այն պահին, երբ միրգը դատարկում էին բեռնատարից:

Դեպքի վայր ժամանած բժիշկները և փրկարարները չեն կարողացել փրկել տղամարդուն:
 

Իսպանիայում խաղողը մարդ է սպանել