Սուարես. «Չեմ ուզում լինել այնպիսին, ինչպես առաջ էի»
08/10/2013 18:28

Սուարես. «Չեմ ուզում լինել այնպիսին, ինչպես առաջ էի»

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսն ընդգծել է, որ 10-խաղյա որակազրկումից հետո իրեն բավական հանգիստ է զգում: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Սուարեսը որակազրկվել էր` «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի ձեռքը կծելու համար: Շաբաթ օրը «Կրիստալ Փելասի» հետ խաղում ուրուգվայցին հանրությանը ցույց տվեղ իր «մյուս» կողմը` խաղադաշտ դուրս գալով նորածին որդու և 3-ամյա աղջնակի հետ միասին:

«Հիմա բավականաչափ հանգիստ եմ դարձել: Ինքնաքննադատությունն օգնում է ինձ և ես չեմ ուզում լինել այնպիսին, ինչպես առաջ էի: Ընտանիքս ստիպում է ինձ փոխվել և մտածել սեփական վարքագծի մասին: Երբ ես խաղադաշտում եմ, մտքերս կենտրոնացած են հենց նրանց վրա»,- հայտարարել է Սուարեսը:

Հավելենք, որ վերադառնալուց հետո հարձակվողը 2 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ:
 

Սուարես. «Չեմ ուզում լինել այնպիսին, ինչպես առաջ էի»