.jpg)
Վահե Ավետյանի քույր. Հա ասենք ամբողջ մեղքը մեկը վերցրեց իր վրա... հետո՞
«Հա ասենք ամբողջ մեղքը մեկը վերցրեց իր վրա..հետո՞՞՞՞ խղճներիդ առաջ ոնց պիտի կանգնեք՞՞.....Վահեի արյունը չեք մարսելու այ տականքներ......երես չեք ունենալու ձեր երեխեքի աչքերի մեջ նայելու համար........այդքան անեծքի տակից ոոոոոնց եք դուրս գալու այ մարդասպաններ...........հիշեք Աստծո դատաստանից չեք պլստալու.....»:
Քիչ առաջ Facebook-ում նման գրառում է կատարել Վահե Ավետյանի քույրը` Վերոնիկա Ավետյանը:
Հիշեցնենք, որ այսօր Այսօր «Հարսնաքարի գործով» դատավարության ժամանակ պետք է ներկայացվեր տուժող կողմի ճառը, սակայն ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը խնդրեց թույլատրել իրեն լրացուցիչ ցուցմունք տալու:
Ն. Հայրապետյանն ասաց, որ ինքն է խփել Վահե Ավետյանին, քանի որ իրենց միջև վիճաբանություն է եղել: Նա նաև նշել է, որ չի ուզում, որ անմեղ մարդիկ պատասխան տան չարածի համար և միայն ինքն է հարվածել Վ. Ավետյանին, և եթե իմանար, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, կօգներ:
2012 թ. հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում դաժան ծեծի են ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ, որոնցից ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը հունիսի 29-ին գիտակցության չգալով մահացել է:
Մեղադրական եզրակացության համաձայն, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին: Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել էր կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել էր վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Նախորդող հրապարակում` «Հարսնաքարի գործ». Ն. Հայրապետյանը ասաց, որ ինքն է խփել Վահե Ավետյանին