.jpg)
Արհեստական բեղմնավորմամբ ծնված երեխաները հաճախ են հիվանդաում քաղցկեղով
Դանիացի գիտնականները պարզել են, որ արհեստական բեղմնավորման միջոցով ծնված երեխաները 30 տոկոսով ավելի հաճախ են հիվանդանում քաղցկեղով:
Այս երեխաների շրջանում 65 տոկոսով ավելի հաճախ է հանդիպում արյան և 88 տոկոսով ավելի հաճախ՝ ուղեղի քաղցկեղը:
Գիտնականները երնթադրում են, որ արհեստական բեղմնավորումը փոխում է որոշ գեներ, որոնք անցնում են ծնողից երեխային: Իսկ դրանց փոփոխության պատճառն արհեստական բեղմնավորմանը նախորդած փուլերն են` հորմոնալ բուժումը, էմբրիոնի սառեցումը, ուշ սերմնավորումը:
Միաժամանակ, հետազոտողները չեն բացառում, որ անպտուղ զույգերն արդեն իսկ ունենում են գենետիկ խնդիրներ, որոնք բուժման ընթացքում ջրի երես են դուրս գալիս: