«Բարսելոնը» պարտք է 330 մլն եվրո
09/10/2013 18:12

«Բարսելոնը» պարտք է 330 մլն եվրո

«Բարսելոնի» փոխնախագահ Խավիեր Ֆաուսը ներկայացրել է ակումբի 2013 թ. ֆինանսական հաշվետվությունը:
Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, Ֆաուսը նշել է, որ այն պահից, ինչ կատալոնյան թիմի նախագահի պաշտոնում Ժոան Լապորտային փոխարինել է Սանդրո Ռոսսելը, «Բարսայի» պարտքերը զգալի կրճատվել են:

«Այս պահին կատալոնյան ակումբի ընդհանուր պարտքը կազմում է 330 մլն եվրո: Մինչդեռ առաջ այն հասնում էր 440 մլն եվրոյի: Մինչև տարվա ավարտը մտադիր ենք այդ գումարը նվազեցնել մինչև 250 մլն եվրոյի, իսկ մոտակա 4-5 տարիների ընթացքում մարել բոլոր պարտքերը»,- նշել է Ֆաուսը:
 

«Բարսելոնը» պարտք է 330 մլն եվրո