Հայ ֆուտբոլասերները պատրաստվում են շատ «ջերմ» դիմավորել բուլղարացիներին
09/10/2013 17:58

Հայ ֆուտբոլասերները պատրաստվում են շատ «ջերմ» դիմավորել բուլղարացիներին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուների «Առաջին Հայկական ճակատը»` ՖԱՖ-ը, պատրաստվում է «ջերմ» ընդունելություն ցույց տալ Հայաստան ժամանող բուլղար երկրպագուներին: ՖԱՖ-ն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Անցել է մոտ մեկ տարի Սոֆիայում կայացած Բուլղարիա-Հայաստան հանդիպումից: Այդ խաղում մեր հավաքականը կրեց իր առաջին պարտությունը ընտրական փուլում, և բոլոս էլ հիշում ենք բուլղար ֆուտբոլիստների սադրիչ ու կեղտոտ խաղը: Կարծես, հենց այդ խաղից սկսվեցին մեր հավաքականի անհաջողությունները: Ուղևորությունը Սոֆիա մրցաշրջանում առաջինն էր ՖԱՖ-ի համար:

Բուլղարացի երկրպագուների ու առհասարակ բուլղար ազգի հանդեպ մեր տրամադրվածությունը շատ ջերմ ու ընկերական էր, սակայն դա տևեց մինչ խաղի նախօրեն, երբ «Վասիլ Լևսկի» մարզադաշտի հարևանությամբ եղավ հարձակում արտերկրից ժամանած ՖԱՖ-ի անդամների վրա, իսկ խաղի ամբողջ ընթացքում մեր ուղությամբ նետվեցին տարբեր մետաղյա իրեր, եղան տգեղ վանկարկումներ: Խաղից հետո, երբ մեզ ուղեկցող ոստիկանները մահակներով հարձակում գործեցին մեր անդամների վրա, խոստացանք «Երևանում նրանց կյանքը դժոխքի վերածել»:

Արդեն վաղը` հոկտեմբերի 10-ին, Բուլղարիայի պատվիրակությունը կլինի Երևանում: Մենք, ինչպես հայտարարել էինք, բուլղարացիներին պատրաստվում ենք կոշտ ընդունելություն կազմակերպել հենց օդանավակայանից: Այս ամիսների ընթացքում բազմաթիվ երկրպագուներ են ցանկություն հայտնել մասնակցելու նմանատիպ ակցիայի: Այժմ կա հնարավորություն խաղից առաջ ռեալ ճնշում ցուցաբերել մրցակցի ֆուտբոլիստների և Հայաստան ժամանած պատվիրակության մյուս անդամների վրա: Հոկտեմբերի 10-ին, 12:00 Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին կոչ ենք անում միանալ մեզ մետրո Բարեկամության մոտ գտնվող «Հայաստան հանրախանութի» մոտ: 12:30 ավտոբուսով, մեքենաներով միասին կշարժվենք օդանավակայան (նախատեսված է հետ վերադարձ մետրո Բարեկամություն): Եռագույն դրոշների, շարֆերի և մեքենաների առկայությունը ցանկալի է: Նույն օրը երեկոյան 23:30 Հայաստան-Ֆրանսիա երիտասարդական հավաքականների հանդիպումից անմիջապես հետո շարժվում ենք Հանրապետության Հրապարակ, հավաքվում ենք «Armenia Mariott» հյուրանոցի առջև, «ջերմ» ընդունելությունը շարունակելու…»:

Հայ ֆուտբոլասերները պատրաստվում են շատ «ջերմ» դիմավորել բուլղարացիներին