FEMEN-ի կիսամերկ աղջիկները ներխուժել են Իսպանիայի խորհրդարան (Տեսանյութ)
09/10/2013 20:28

FEMEN-ի կիսամերկ աղջիկները ներխուժել են Իսպանիայի խորհրդարան (Տեսանյութ)

Այսօր FEMEN շարժման ակտիվիստները ներխուժել են Իսպանիայի խորհրդարան և խափանել արդարադատության նախարարի` աբորտի վերաբերյալ ելույթը:

Korrespondent.net-ի փոխանցմամբ` FEMEN-ի ակտիվիստուհիները բղավել են «Աբորտը սրբություն» է և իրենց այդ խոսքերը ուղղել քաղաքական գործիչներին և կաթոլիկ ինստիտուտներին:

FEMEN-ը կոչ է արել Իսպանիայի խորհրդարանին զերծ մնալ աբորտների վերաբերյալ նախագծի քննարկումներից:

Շարժումը նաև պահանջել է երկրի իշխանություններին մեծ ուշադրություն դարձնել երկրի սոցիալական և քաղաքական իրավիճակին:

 

FEMEN-ի կիսամերկ աղջիկները ներխուժել են Իսպանիայի խորհրդարան (Տեսանյութ)