Գագիկ Մելիքյան. Բաքվի կորուստներն անդառնալի կլինեն
09/10/2013 17:51

Գագիկ Մելիքյան. Բաքվի կորուստներն անդառնալի կլինեն

«Մեր երկիրը, կարելի է ասել, մշտապես գտնվում է պատերազմի սպառնալիքի ներքո, ընդ որում՝ Ադրբեջանից հնչող սպառնալիքները վերջին 20 տարիների ընթացքում չեմ նվազել, ավելին, դրանք մշտապես աճում են: Այդ է պատճառը, որ մենք պետք է մշտապես պահպանեք զգոնությունը ու համախմբված գործենք»,- Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ-ում անցկացվող մասշտաբային մարզումները, ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի զարգացման ծրագրի համաձայն` հոկտեմբերի 7-9-ը ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ մեկնարկել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ` «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով:

Նրա խոսքով՝ սպառնալիքների դեմն առնելու համար անհրաժեշտ է միշտ ատրաստ լինել դրանց դիմագրավվելուն, իսկ այդ տեսանկյունից պետական մարմինների ու հասարակության ներդաշնակությունը շատ կարևոր է:

«Եթե Ադրբեջանը փորձի ևս մեկ անգամ պատերազմ սանձազերծել, այս անգամ արդեն նրա կորուստները անդառնալի կլինեն»,- եզրափակեց Գագիկ Մելիքյանը:
 

Գագիկ Մելիքյան. Բաքվի կորուստներն անդառնալի կլինեն