.jpg)
Մոսկվայում ծեծել են «օրենքով գող» Գևորգ Գրիգորյանին` Գևորիկ Նեֆտեկամսկուն
Մոսկվայի հյուսիս-արևելքում գտվող սրճարաններից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն` 31-ամյա «օրենքով գող» Գևորգ Գրիգորյանի` Գևորիկ Նեֆտեկամսկու մասնակցությամբ:
Գևորիկը սրճարան էր կանչել «օրենքով գող» Ահմեդ Եվլոևի` Սուտուլիի կողմից նշանակված «նայողին»՝ որոշ հարցեր պարզելու համար, սակայն չի պատկերացրել որ հանդիպմանը կարող է ներկայանալ հենց Եվլոևը:
Ահմեդը և նրա համակիրները դանակահարել են Գևորիկի հետ հանդիպմանն եկած տղամարդուն, իսկ ինքը` Գևորիկ Նեֆտեկամսկին, շշով հարված է ստացել գլխին:
Բաշկիրիայի բնակիչ Գևորգյանը «օրենքով գող» է կարգվել նախորդ տարվա դեկտեմբերին` Դեդ Հասանի կլանի կողմից` ի պատասխան վրացական խմբավորումների Դուբայում կայացած 15 նոր գողերի թագադրման:
Գևորիկը Ուֆա քաղաքից «օրենքով գող» Եգոր Մոլոդցովի մերձավորն է, ինչպես նաև՝ վերջին «օրենքով գողը», ով թագադրվել է Դեդ Հասանի կողմից` նրա կենդանության օրոք:
Դեդ Հասանի կողմնակիցները, հնարավոր է, պատասխանեն` Գևորիկի նկատմամբ այդպիսի վերաբերմունքին: