Հետախուզվողին հայտնաբերեցին հիվանդանոցում
09/10/2013 14:40

Հետախուզվողին հայտնաբերեցին հիվանդանոցում

Հոկտեմբերի 8-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Վաղարշապատի և Մուշի բաժինների ծառայողները Երևանի «Միքայելյան» հիվանդանոցում հայտնաբերել են 1985 թ. ծնված Յանեկ Բ.-ին, որը հոկտեմբերի 4-ից հետախուզվում էր գողության փորձի և գողության մեղադրանքով նախատեսված պատժի կրումից խուսափելու համար: 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հետախուզվողին հայտնաբերեցին հիվանդանոցում