Ռոբերտո Կառլոս. «Դել Բոսկեին պարզ մարդ է, ինչպես իմ հայրը»
09/10/2013 19:30

Ռոբերտո Կառլոս. «Դել Բոսկեին պարզ մարդ է, ինչպես իմ հայրը»

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ, ներկայումս թուրքական «Սիվասպորի» մարզիչ Ռոբերտո Կառլոսը պատմել է իր աշխատելաոճի մասին: Տեղեկացնում է «Sky Sports»-ը:

«Երբ ֆուտբոլիստներից մեկի հետ ինչ-որ բան է պատահում, ես միշտ աշխատում եմ նրա կողքին լինել: Փորձում եմ խաղացողների կյանքը հեշտացնել, և այդ առումով շատ նման եմ Վիսենտե Դել Բոսկեին: Ես շատ պահանջկոտ եմ, բայց նաև նրանց թեթևանալու հնարավորություն եմ տալիս:

Երբ ես հանդես էի գալիս «Ռեալում», Վիսենտեն առաջին հերթին միշտ մտածում էր ֆուտբոլի մասին, հետո հանգստի ու կրկին նրա մտքերն ուղղվում էին դեպի ֆուտբոլը: Եվ այսպես շարունակ:

Դել Բոսկեն շատ պարզ մարդ է, ինչպես իմ հայրը: «Արքայական ակումբում» նրան շատ էին սիրում: Ես ևս չէի ցանկանում, որ նա հեռանար»,- հայտարարել է Կառլոսը:
 

Ռոբերտո Կառլոս. «Դել Բոսկեին պարզ մարդ է, ինչպես իմ հայրը»