Հոկտեմբերի 9-ին նշվում է Հայաստանի լեռների և լեռնագնացների օրը
09/10/2013 15:30

Հոկտեմբերի 9-ին նշվում է Հայաստանի լեռների և լեռնագնացների օրը

Ամեն տարի մի շարք երկրներ նշում են իրենց լեռների և լեռնագնացների օրը, կան նաև լեռնագնացությանը նվիրված միջազգային օրեր:

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան ԱՄՆ-ի, Բեյրութի և այլ երկրների հայ լեռնագնացների հետ համատեղ որոշել են ամեն տարի հոկտեմբերի 9-ը նշել որպես Հայաստանի լեռների և լեռնագնացների օր: Ինչու՞ է ընտրվել հոկտեմբերի 9-ը:

Շատերը տեղյակ են, որ 1829-ի հոկտեմբերի 9-ին (հին տոմարով` սեպտեմբերի 27-ին) Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆ.Պարրոտի արշավախմբի հետ Խաչատուր Աբովյանն առաջին անգամ վերելք է կատարել Արարատ լեռան գագաթը:

Հոկտեմբերի 9-ը Հայաստանի լեռների և լեռնագնացների օր սահմանելու նպատակով Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:

Այսպիսով` ամեն տարի այս տոնը նշելու համար կանցկացվեն մի շարք միջոցառումներ:

Հոկտեմբերի 9-ին նշվում է Հայաստանի լեռների և լեռնագնացների օրը