.jpg)
Տ. Քոչարյան. Ալիևի հաղթանակը ձեռնտու է նաև Հայաստանին
Իլհամ Ալիևը նախագահական ընտրություններում հաղթելու է 80-90 տոկոս ձայնով, քանի որ այս ընտրությունը ձեռնտու է բոլորին, այդ թվում և միջազգային ատյաններին: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Ադրբեջանում ընթացող նախագահական ընտրությունների մասին, նման կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:
Հիմնական պայքարը, նրա խոսքով, գնում է գործող նախագահի թեկնածու Իլհամ Ալիևի և Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի միասնական թեկնածու Ջամիլ Հասանլիի միջև է:
Ջամիլ Հասանլիի կերպարը, Տ. Քոչարյանի բնութագրմամբ, շատ նման է Լևոն Տեր-Պետրոսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին և էպոսագետ Վարդան Սեդրակյանին. «Լինելով պատմաբան՝ այս թեկնածուն ուզում է պատմական իրադարձություններով խաղալ, միևնույն ժամանակ, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը, ցանկանում է խաղալ արևմտամետ ուժերի միջոցով: Նա նաև Լևոն Տեր-Պետրոսյանի նման խոստացել է երկու տարվա ընթացքում լուծել բոլոր հարցերը և հեռանալ»:
Ինչ վերաբերում է Ի.Ալիևին, ապա նա կարծում է, որ Ալիևի հաղթանակը ձեռնտու է նաև Հայաստանին, «որովհետև ինչքան շատ թալանի երկիրը, այնքան շատ կվախենա հասարակությունից ու պատերազմ սկսելուց»: