Նաիրիտը կվաճառեն ռուսներին
09/10/2013 10:08

Նաիրիտը կվաճառեն ռուսներին

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ ԱԺ-ում հայտարարել է, որ «Նաիրիտ» գործարանի վաճառքի շուրջ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության հետ բանակցությունները շարունակվում են: Նա նշել է, որ առաջին երեք փուլերի արդյունքները դրական են, և «Ռոսնեֆտը» տրամադրված է ակնկալվող ներդրումներն իրականացնել։ Ներկայումս ընթանում է չորրորդ փուլի գնահատումը, որը կավարտվի հոկտեմբերի վերջին։

«Եթե որևիցե խնդիր չլինի, իսկ մենք չենք կասկածում, որ խնդիր չի լինելու, ապա «Ռոսնեֆտի» հետ ձեռնամուխ կլինենք վաճառքն իրականացնելու գործընթացին»,- ասել է նախարարը: Ի՞նչ են մտածում այս մասին «Նաիրիտում»: Այնտեղի մամուլի ծառայությունից «Ժողովուրդին» հայտնել են, որ կոնկրետ քայլեր իրականացնելու ուղղությամբ դեռ նորություններ չկան: Դա ՀՀ կառավարության ու «Ռոսնեֆտի» փոխհամաձայնությունից է կախված: 

Նաիրիտը կվաճառեն ռուսներին