Երևանում իրար են բախվել 4 ավտոմեքենա. 5 մարդ վիրավոր է
10/10/2013 13:51

Երևանում իրար են բախվել 4 ավտոմեքենա. 5 մարդ վիրավոր է

Հոկտեմբերի 9-ին, ժամը 19.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Ռենջ Ռովեր», «Լեքսուս», «ԳԱԶ-31105» և «Մերսեդես-Բենց ML E320» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով «Լեքսուսի» վարորդը, «Մերսեդես-Բենց ML E320»-ի 2 ուղևորուհիները, «ԳԱԶ-31105»-ի վարորդը և ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:

Երևանում իրար են բախվել 4 ավտոմեքենա. 5 մարդ վիրավոր է