Արմեն Մինասյանը կոչ է անում ձեռնպահ մնալ սադրանքներից
10/10/2013 20:07

Արմեն Մինասյանը կոչ է անում ձեռնպահ մնալ սադրանքներից

ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, արձագանքելով Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուներին միավորող տարբեր կազմակերպությունների՝ Բուլղարիայի ազգային հավաքականին «կոշտ» ընդունելություն կազմակերպելու, «բուլղարացիների կյանքը Երևանում դժոխքի վերածելու», տարբեր միջոցներով նրանց անվանարկելու և նման բնույթի տարբեր կոչերին, ասել է, որ բոլոր այն գործողությունները, որոնք կարող են պրովոկացիաների տեղիք տալ, չհամապատասխանել հյուրընկալ երկրի կողմից ազգային հավաքականների ընդունելությունների սահմանված նորմերին, կարող են բացասական հետևանքներ ունենալ՝ ֆուտբոլի որակազրկումից մինչև մեծ չափերի հասնող տուգանքներ:

«Ես կոչ եմ անում չանել գործողություններ, որոնք կարող են ստվեր նետել հայկական ֆուտբոլի հեղինակության վրա և խնդիրներ հարուցել»,-Արմեն Մինասյանի խոսքերը մեջբերել է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Արմեն Մինասյանը կոչ է անում ձեռնպահ մնալ սադրանքներից