Արոնյանն Ադամսի հետ պարտիայում մեկ միավոր վաստակեց
10/10/2013 11:04

Արոնյանն Ադամսի հետ պարտիայում մեկ միավոր վաստակեց

Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող շախմատային «Մեծ սաղավարտի» 6-րդ խաղարկության եզրափակչի («Շախմատային վարպետներ») 3-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Մայքլ Ադամսի հետ: Հայ գրոսմայստերն այժմ իր ակտիվում 3 միավոր ունի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Մայքլ Ադամսը 5 միավորով առաջատարն է:

Մյուս պարտիայում Մաքսիմ Վաշիե-Լագրավը պարտության մատնեց Շահրիյար Մամեդյարովին և, իր միավորների քանակը հասցնելով 4-ի, բարձրացավ երկրորդ հորիզոնական: Մամեդյարովը 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Ավելացնենք, որ այսօր կայանալիք 4-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Վաշիե-Լագրավի հետ, իսկ Մամեդյարովի մրցակիցը Մայքլ Ադամսն է:

Արոնյանն Ադամսի հետ պարտիայում մեկ միավոր վաստակեց