Բորիս Միխայլովը մտադիր է բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ
10/10/2013 20:43

Բորիս Միխայլովը մտադիր է բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ

Բուլղարական Gong.bg- այսօր գրել է, որ այդ երկրի ֆուտբոլային ընտրանուն հայ երկրպագուների մի խումբ չափազանց անբարյացակամ է դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում: Գրելով տեղի ունեցած մասին` կայքն ավելացնում է, որ ինքնաթիռից իջնելուն պես բուլղարական պատվիրակությունը տեղեկացվել է պլանավորված ակցիայի մասին:

ԲՖՖ նախագահ Բորիս Միխայլովը հայտարարել է, որ այդ ամենն անթույլատրելի է, և իրենք բողոք կներկայացնեն ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ:

Բորիս Միխայլովը, սակայն, ուշացել է: Եթե նա նման պահվածքն անթույլատրելի էր համարում, ինքն իր ու Բուլղարիայի հավաքականի երկրպագուների դեմ պետք է բողոք ներկայացներ ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ ավելի քան մեկ տարի առաջ` 2012 թ. սեպտեմբերի 11-ին: Այդ դեպքում անթույլատրելիության մասին նրա հայտարարությունը կընկալվեր ըստ արժանվույն, ավելի ճիշտ` ոչ մի ակցիա էլ չէր լինի: Իսկ նա նույնիսկ ներողություն չի խնդրել հայկական պատվիրակությունից…

Բորիս Միխայլովը մտադիր է բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ