.jpg)
Կ. Փիլոյանն ազատվեց աշխատանքից. Կադրային փոփոխություններ՝ դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս լուրը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:
Թե ով կփոխարինի Կորյուն Փիլոյանին, Շ. Տոնոյանը չասաց` նշելով, որ դեռ հրամանագիր չկա: Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը չգիտե, թե ինչ պաշտոնի կնշանակվի Կ. Փիլոյանը:
Ինչ վերաբերում է 168.am-ի հրապարակմանը, ըստ որի, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր աշխատանքից հեռացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանին, Շ. Տոնոյանը հայտնեց, որ դատախազի տեղակալին նշանակում և աշխատանքից ազատում է երկրի Նախագահը, հետևաբար չի կարող տեղեկատվություն տալ:
Շ. Տոնոյանը նշեց նաև, որ այս պահին կադրային այլ փոփոխություններ դատախազության համակարգում դեռ չկան: