.jpg)
Ցմահ դատապարտյալը կարել է բերանը
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօրվանից հացադուլ է հայտարարել և իր բերանը կարել ցմահ դատապարտյալ Գնուն Վարդանյանը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՔԿՀ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքով` Գ. Վարդանյանը նախկինում ևս մի քանի անգամ դիմել է այս քայլին:
«Նա արդեն 15 տարի է բանտում է, և այդ ընթացքում 3-4 անգամ կարել է բերանը: Նա անօրինական պահանջներ է ներկայացրել»,-ասաց նա:
Հարցին` ճիշտ է, որ նրան արգելել են օգտվել հեռախոսից, Գ. Ղլեչյանը նշեց, որ եթե ցմահ դատապարտյալի հերթը չէ զանգահարելու, ապա հեռախոսից օգտվելու պահանջը ևս համարվում է անօրինական: