.jpg)
Երջանիկ կյանքը սկսվում է 50-ից հետո
Պետք չէ թաքցնել տարիքն ու «մոռանալ» ծննդյան օրը, միայն այն պատճառով, որ բոլորել եք 50 տարին: 50-ից հետո սկսվում է կյանքի լավագույն շրջանը:
Նման եզրակացության են եկել սոցիոլոգները, ովքեր անցկացրել են «Երջանիկ ժամանակ» կոչվող հարցումը:
Հարցմանը մասնակցել է 1 500 մարդ 50 և ավելի բարձր տարիքի: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Մասնակիցներից 40 %-ը խոստովանել են, որ ներկայում ավելի գոհ են կյանքից, քան նախկինում: Շատերը պարզաբանել են, որ այդ զգացողությանը նպաստում են մասնագիտական հաջողությունները, երեխաների համար հպարտությունը, ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու հնարավորությունն ու ակտիվ սոցիալական կյանքը:
50 տարին լրացած մասնակիցների 1/3-ը ասել են, որ ավելի վստահ է, քան երբևէ: 85 %-ը պատմել են, որ 20 կամ 30 տարեկանում իրենց անհանգստացնող պատճառներն այլևս չեն անհանգստացնում:
Հարցվածների 30 %-ն ասել են, որ դադարել են անհանգստանալ կազմվածքի կամ արտաքինի պատճառով:
Հարցվածների մեջ եղել են նաև իրենց դժբախտ համարողներ: Նրանք, որպես պատճառներ նշել են իրենց և երեխաների ֆինանսական խնդիրները, սեփական ու հարազատ մարդկանց առողջությունը: