.jpg)
Քաղաքացիները շարունակում են դիմել ՄԻՊ՝ բողոքելով իրավապահ մարմիններից
Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են դիմել Պաշտպանին՝ բողոքելով իրավապահ մարմինների գործողություններից: ՄԻՊ գրասենյաից հայտնում են, որ դեռևս շատ են մարդիկ, ովքեր անտեղյակ են Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և լիազորությունների շրջանակից: Առանձին անհատներ դժգոհում և ապատեղեկատվություն են տարածում մեր կառույցի գործունեության վերաբերյալ, երբ իրենց ցանկությունները մեր կողմից չեն կատարվում, նույնիսկ, երբ այդ ցանկությունները անօրինական են կամ անարդար: Նման մի անօրինական պահանջով մամուլում հանդես է եկել սպանության համար դատապարտված Արթուր Այվազյանը:
Արթուր Այվազյանը պահանջում է միջամտել Հատուկ քննչական ծառայության գործունեությանը, որն, իր պնդմամբ, պատշաճ կերպով քննության չի առել և անարդար որոշում է կայացրել իրեն խոշտանգումների ենթարկելու գործի վերաբերյալ: Պաշտպանի անձնակազմը տեղեկացնում է, որ այս դեպքը այն բազմաթիվ դեպքերից է, որոնք չեն մտնում Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների մեջ և ենթակա են լուծման միայն դատական կարգով: Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր, չվստահելով Հայաստանի դատարաններին, իրենց բոլոր խնդիրների լուծումը փորձում են գտնել Օմբուդսմենի ինստիտուտում, ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ դատաիրավական համակարգի ապօրինություններից մարդկանց պաշտպանելու Օմբուդսմենի օրենսդրական լիազորությունները խիստ սահմանափակ են: