Ասանժը ցանկանում է հանդիպել իրեն մարմնավորած դերասանին
10/10/2013 20:25

Ասանժը ցանկանում է հանդիպել իրեն մարմնավորած դերասանին

Ջուլիան Ասանժը նամակ է գրել WikiLeaks-ի մասին պատմող «Հինգերորդ իշխանություն» ֆիլմում իրեն մարմնավորած դերասանին:

«Ես կարծում եմ՝ Դուք լավ մարդ եք, բայց չեմ կարծում, որ ֆիլմը լավն է: Չեմ կարծում, որ այն դրական կլինի ինձ համար և այն մարդկանց, ում համար ես անհանգստանում եմ: Այն հիմնված է կեղծ գրքի վրա, որը գրել է մեկը, ով ցանկանում է վրեժ լուծել ինձնից ու իմ կազմակերպությունից»,- բրիտանացի դերասան Բենեդիկտ Կամբերբետչին ուղղված նամակում գրել է Ասանժը:

Նա նաև համաձայնություն է հայտնել հանդիպել դերասանի հետ` կարևորելով դերասանի ու այն մարդու կապը, ում նա մարմնավորել է:

WikiLeaks-ի հիմնադիրը նշել է, որ տեսել է Կեմբերբետչի նախորդ աշխատանքները ֆիլմերում, որոնք իրեն դուր են եկել:
 

Ասանժը ցանկանում է հանդիպել իրեն մարմնավորած դերասանին