.jpg)
Մահացել է ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը
Այսօր առավոտյան ծանր հիվանդությունից հետո մահացել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսը:
Այս մասին, Aysor.am-ի թղթակցի հաղորցմամբ, այսօր Ստրասբուրգում անցկացվող Եվրոպական խորհրդարանի նիստի ժամանակ ցավով հայտնեց ԵԺԿ խմբակցության անդամ Քրիստոֆ Լիցեկը։
Վիլֆրիդ Մարտենսը ծնվել էր 1936թ․ի ապրիլի 16-ին արևելյան Ֆլանդրիայում՝ Բելգիայում։
Մարտենսը եղել է Բելգիայի 60-րդ և 62-րդ վարչապետը՝ 1979-ից 1981թ․-ի ապրիլ և 1981թ․-ի դեկտեմբերից մինչև 1992թ․-ի մարտը։
Մարտենսը 1976 թ․-ին ստեղծված Եվրոպական ժողովրդական կուսակցության համահիմնադիրներից էր և եղել է ԵԺԿ նախագահը սկսած 1990 թ-ից։
Նշենք, որ ՀՀ Հանրապետական, Ժառանգություն և Օրինաց երկիր կուսակցությունները 2012 թ.-ից անդամակացում են Եվրոպական ժողովրդական կուսակցությանը։