.jpg)
13-րդ կին Նոբելյան մրցանակակիրը. Ալիս Մունրոն ստացավ գրականության մրցանակը
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան հանձնաժողովը հայտարարել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը: Մրցանակը ստացել է կանադացի գրող Ալիս Մունրոն: Մունրոն 13-րդ կինն է, ով երբևէ ստացել է Նոբելյան մրցանակ: Կանադացի այս գրողի ստեղծագործությունների հիմնական հերսները կանայք են, թեման՝ նրանց ճակատագիրը: Նշենք, որ Մունրոն հավակնորդների ցուցակում առաջինը չէր. ինչպես հայտնի է, շատերը համոզված էին, որ մրցանակը ստանալու է Հարուկի Մուրակամին, հայտնում է ria.ru-ն:
Հիշեցնենք, որ նախորդ երկու օրերին շնորհվել էր Նոբելյան մրցանակը քիմիայի և ֆիզիկայի ոլորտներում: Այս տարի Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի մրցանակը կկազմի 1.2 մլն դոլար։ Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում։
Նախորդող հրապարակումներ՝ Քիմիայի ոլորտում նոբելյան մրցանակի դափնեկիրները ևս հայտնի են
Հայտնի են ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները