.jpg)
Նիկոլ Փաշինյան. Եթե պարոն Կոստանյանը փոշմանել է, թող ասի ուղիղ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում կրկին վերահաստատել է ուղիղ եթերում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ բանավիճելու իր պատրաստակամությունը:
Հիշեցնենք` Կոստանյանի թեկնածության ընտրության ժամանակ Կոստանյանը նշել էր, որ պատրաստ է ցանկացած անձի և մասնավորապես Ն. Փաշինյանի հետ հրապարակային բանավիճել:
«Եթե պարոն Կոստանյանը փոշմանել է, թող ասի ուղիղ: Իսկ եթե ոչ, թող մեկ շաբաթ առաջ նախապես հայտարարի բանավեճի օրը, տեղը, ժամը»,- գրել է Փաշինյանը: