.jpg)
Նախագահ. Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ բազմակողմ համագործակցությունը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասին:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցությունը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին: