.jpg)
Հայկական կողմից հրադադարի ռեժիմը չի խախտվել. Սուտ է
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պահպանում են հրադադարի ռեժիմի կանոնները: Իսկ Ադրբեջանի տարածած տեղեկությունները չեն համապատասխանում իրականության»,- մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլլաևը հայտարարել էր, որ ղարաբաղյան կողմից, հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: