Բակո Սահակյանը ժամանել է Ֆրանսիա
11/10/2013 12:56

Բակո Սահակյանը ժամանել է Ֆրանսիա

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա:

Նույն օրը Նախագահը Լիոն քաղաքում հանդիպել է տեղի հայկական միությունները համակարգող խորհրդի մի խումբ անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Սփյուռք փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է Սփյուռքում գործող կազմակերպությունների հետ կայուն կապերի հաստատումը և համակարգված աշխատանքի իրականացումը` հավելելով, որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Բակո Սահակյանը ժամանել է Ֆրանսիա