Մինսկում դատում են «օրենքով գող» Դմիտրի Գալեևին` Գալեյին (Տեսանյութ)
11/10/2013 19:25

Մինսկում դատում են «օրենքով գող» Դմիտրի Գալեևին` Գալեյին (Տեսանյութ)

Մինսկի շրջանային դատարանում սկսվել է բելառուս «օրենքով գող» Դմիտրի Գալեևի` Գալեյի դատավարությունը:

Դատական նիստը տեղի է ունենում դռնփակ ռեժիմով, ինչը պայմանավոված է վկաների անվտանգության ապահովման նկատառումներով:

Գալեևը մեղադրվում է 2003թ.-ին հանցավոր խմբավորման կազմում դրամաշորթությամբ զբաղվելու մեջ:

Նշենք, որ Գալեյը ձերբակալվել էր մի քանի ամիս առաջ Մինսկի ազգային օդանավակայանում` վայրէջքից անմիջապես հետո:
Օրենքով գողը մինչ այդ ձերբակալվել էր Ստոկհոլմում` միգրացիոն օրենսդրության խախտման համար:

Պարզվել է, որ Գալեյը վերջին 3 տարիների ընթացքում բնակվել է Շվեդիայում՝ չունենալով մուտքի արտոնագիր:

Նրա արտաքսման որոշումը կայացվել է նույն օրը և օրենքով գողը ինքնաթիռով տեղափոխվել է Բելառուսի մայրաքաղաք:

Ոստիկանության տեղեկություններով, Գալեյը՝ սկսած 2005 թ.-ից գտնվում է միջազգային հետախուզության մեջ:

Գալեյը իր կատարած հանցագործությունների համար ճաղերի հետևում կհայտնվի 15 տարով` ունեցվածքի առգրավմամբ:

Դմիտրի Գալեևը համարվում է բելառուս ամենահայտնի օրենքով գողը, ով այդ տիտղոսը կրում է 15 տարի շարունակ:

Նշվում է, որ Գալեյի ձերբակալմամբ, այս պահին ազատության մեջ է գտնվում միայն մեկ բելառուս օրենքով գող` Տիմոխան:

 

Մինսկում դատում են «օրենքով գող» Դմիտրի Գալեևին` Գալեյին (Տեսանյութ)