.jpg)
Ֆաբրեգաս. «Ռեյնան փորձառու դարպասապահ է»
«Բարսելոնի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է թիմի դարպասապահ Վիկտոր Վալդեսի և նրան փոխարինողների ցանկում հիմնական թեկնածու համարվող Պեպե Ռեյնայի մասին: Տեղեկացնում է «Marca»-ն:
«Ռեյնան լավ գիտի կատալոնյան թիմը և դա լավ է: Վստահ եմ, որ նա չի փոխի «Բարսելոնի» հանդերձարանի մթնոլորտը: Բացի այդ, նա փորձառու է:
Ինչ վերաբերում է Վալդեսին, ապա նա բավական բարդ որոշում է կայացրել: Վիկտորն արդեն 10 տարի է, ինչ հանդես է հալիս կատալոնյան թիմում: Հիմա մեզ համար է նույնիսկ դժվար` նրա դիրքում մեկ ուրիշին պատկերացնելը:
Վալդեսի համար այստեղ լավ է, բայց նա այլ կյանք է փնտրում իր ընտանիքի համար: Ուզում է տեսնել, թե ինչպիսին է կյանքն այլ երկրներում: Ուզում է ապրել այնտեղ, որտեղ իր երեխաներն անգլերեն կսովորեն և կճանաչեն այլ մշակույթ»,- նշել է Ֆաբրեգասը: