.jpg)
Գաջև. «Մեծ ուշադրություն կդարձնենք Հայաստանի հավաքականի 2 աստղերին»
Բուլղարիայի ազգային հավաքականի և «Լևսկիի» կիսապաշտպան Վլադիմիր Գաջևը խոսել է աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի քիչ անց մեկնարկող Հայաստան-Բուլղարիա հանդիպման մասին: Տեղեկացնում է blitz.bg-ը:
«Զարմացած եմ, որ Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ անցկացրած բոլոր խաղերում պարտություն է կրել: Հուսով եմ, որ մեզ հետ դիմակայությունից հետո ևս վիճակագրությունը չի փոխվի, և մենք կկարողանանք հաղթանակ տոնել կարևոր այս խաղում:
Իտալիայի ընտրանու հետ մենք ևս հաջող հանդես եկանք, սակայն պարտվեցինք նվազագույն հաշվով: Ֆուտբոլը երբեմն անտրամաբանական է, ուստի Հայաստանի հավաքականի հետ խաղում պետք է 3 միավոր վաստակենք:
Իհարկե, մեծ ուշադրություն կդարձնենք նրանց 2 աստղերին, սակայն հայերի համար ևս բարդ կլինի: Եկել է ժամանակն ապացուցելու, որ մենք ուժեղ ընտրանի ունենք»,- նշել է Գաջևը: