Նոր նշանակումներ գլխավոր դատախազությունում
11/10/2013 16:58

Նոր նշանակումներ գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազի` 2013 թվականի հոկտեմբերի 11-ի հրամանով Գագիկ Խաչիկյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնից, իսկ ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. հոկտեմեբրի 10-ի հրամանով` Կորյուն Փիլոյանն ազատվել էր ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնից` սեփական դիմումի համաձայն: Այս մասին հայտնում են գլխավոր դատապազության լրատվական ծառայությունից:

ՀՀ գլխավոր դատախազի` հոկտեմբերի 11-ի մեկ այլ հրամանով Արտակ Հարությունյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից: 

Նախորդող հրապարակումներ` ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի որդին նոր պաշտոն է ստացել

Երևանը նոր դատախազ ունի

Նոր նշանակումներ գլխավոր դատախազությունում