Ամբողջ աշխարհում պարենամթերքն էժանանում է, իսկ Հայաստանում՝ թանկանում
11/10/2013 09:26

Ամբողջ աշխարհում պարենամթերքն էժանանում է, իսկ Հայաստանում՝ թանկանում

Օրերս ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ԿԲ խորհրդի նիստի արձանագրությունը, որտեղ մի չափազանց ուշագրավ տեղեկատվություն կար:

«Ըստ այդմ՝ պարենի միջազգային կազմակերպությունը հաշվարկել էր, որ պարենամթերքի միջազգային գները, օրինակ օգոստոս ամսին, անցած տարվա օգոստոսի համեմատ նվազել են 5.1 տոկոսով: Իսկ ահա ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, Հայաստանում նույն ժամանակահատվածում պարենամթերքը թանկացել է 10 տոկոսով: Ժամանակակից տնտեսագիտության կանոններով, սա կարող է ունենալ միայն մի բացատրություն, եթե աշխարհում պարենամթերքը էժանանում է, իսկ Հայաստանում թանկանում, ապա Հայաստանում չկա ազատ մրցակցություն»,- գրել է «Հայկական ժամանակը»: 

Ամբողջ աշխարհում պարենամթերքն էժանանում է, իսկ Հայաստանում՝ թանկանում