Ջոն Քերի. Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ գաղտնի բանակցում ենք
11/10/2013 19:50

Ջոն Քերի. Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ գաղտնի բանակցում ենք

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ գաղտնի բանակցում ենք, սակայն դրանց վերաբերյալ տեղեկվություն չեմ հրապարակի: Այս մասին, իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ,  հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը, Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրին, մասնավորապես նշել է. «Իհարկե, ուրանի հարստացման հարցը բանակցությունների առանցքային հարցերից է. Միջուկային խնդրի կարգավորման նպատակով մենք պատրաստ ենք բանակցել. Նախագահ Օբաման ևս բազմիցս հայտարարել է, որ նախապատվությունը տալիս է բանակցություններին: Այդ առումով մենք բանակցություններ ենք անցկացնում, սակայն առաջիկա օրերին դրանց մասին տեղեկատվություն չեմ հրապարակի»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Իրան-ԱՄՆ հարաբերություններում տեղի ունեցավ պատմական իրադարձություն. 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ կայացավ Իրանի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը, ՄԱԿ-ի ԳԱ վեհաժողովի շրջանակներում հանդիպեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ միջուկային խնդրի շուրջ կայացավ Իրանի և «5+1 խմբի» հանդիպումը: 

Ջոն Քերի. Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ գաղտնի բանակցում ենք