Ինչու՞ ենք սովածանում գիշերային ժամերին
11/10/2013 20:33

Ինչու՞ ենք սովածանում գիշերային ժամերին

Վերջերս կատարված հետազոտության արդյունքների համաձայն, որոնք հրապարակվել էին «Ожирение» ամսագրում, գիշերային ժամերին ուտելու սովորությունը և ցանկությունը կապված է օրգանիզմի ցիրկադ ռիթմերի ֆունկցիայի աշխատանքի հետ:

Երբ ցերեկը փոխվում է գիշերի, օրգանիզմում առաջացնում են կենսաբանական տարբեր գործընթացների տատանումներ, որոնց ինտենսիվությունը համակարգվում է այս ֆունկցիայով:

Այն համարվում է օրգանիզմի համար աշխատող «ներքին ժամացույց» և ամբողջացնում է ժամանակահատվածը, որի ընթացքում մարմինը պետք է կատարի սովորական դարձրած քայլեր:

Հենց ցիրկադ համակարգն է գիշերային ժամերին մեծացնում քաղցրի և աղի ուտելիքների հանդեպ առաջացած ցանկությունը: 

Գիշերային ժամերին ուտելը համարվում է անարդյունավետ գործընթաց օրգանիզմի համար, քանի որ քնի ժամանակ օրգանիզմին հարկավոր չէ այնքան էներգիա և կալորիա, որքան ցերեկային ժամերին: 

Ինչու՞ ենք սովածանում գիշերային ժամերին