.jpg)
Մանկապիղծը սեփական որդիների բռնաբարությունը նկարահանել է բջջայինով
Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքում քննվում է 40-ամյա տղամարդու գործը, ով մեղադրվում է սեփական երեխաների բռնաբարության մեջ:
Topnews.ru-ի փոխանցմամբ, նախորդ տարվա հոկտեմբերին հայրը սպառնալով սեփական որդուն սեռական բնույթի գործողություններ է իրականացրել 6-ամյա երեխայի նկատմամբ:
Դեպքի մասին հայտնի է դարձել, երբ երեխայի մոր ընկերը հոր բջջային հեռախոսում պատահաբար տեսել է բռնաբարության կադրերը:
Քննությունը պարզել է, որ հայրը բռնաբարել է նաև ավագ որդուն` 2004թ.-ին, երբ վերջինս 6 տարեկան էր:
Նշվում է, որ տղամարդը ընդունել է իր մեղքը և նրան սպառնում է 12-20 տարվա ազատազրկում: