.jpg)
Սիբիրում տղամարդը ընկել է 8-րդ հարկից և ողջ մնացել
Սիբիրի Կիսիլևսկ քաղաքում հարբած տղամարդը ընկել է բարձրահարկ շենքի 8-րդ հարկից ներքում կայանված մեքենայի վրա և գրեթե չի վնասվել:
Topnews.ru-ի փոխանցմամբ, հրաշքով աղձ մնացած տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա վիճակը կայուն է գնահատվել:
23-ամյա տղամարդու բնակարանում մինչ այդ գինարբուք է եղել և երիտասարդը մոտենալով պատշգամբին, կորցրել է հավասարակշռությունն ու ընկել:
Նշվում է, որ «Տոյոտայի» վրա ընկնելուց հետո տղամարդը միանգամից իջել է մեքենայից և փախել: