.jpg)
Տ. Բալայան. 4 տարվա ընթացքում մենք թուրքական կողմի նույն հին երգն ենք լսում
«Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից անցել է չորս տարի և այս չորս տարիների ընթացքում մենք թուրքական կողմի նույն հին երգն ենք լսում՝ ինչ-որ ստեղծագործ մոտեցումների մասին»,- մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե թուրքական կողմը ցանկանում է առաջարկել նոր ստեղծագործ մոտեցումներ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով, «ԱրմԻնֆո» լրատվական գործակալությանն ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Դրանք ոչ այլ ինչ են, քան միջազգային հանրության կողմից ակնկալվող արձանագրությունների առանց նախապայմանների վավերացման և իրականացման գործընթացի թուրքական կողմից ձախողումը քողարկելու շարունակական փորձեր»,- ասել է Բալայանը: