.jpg)
Ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով. Ճանապարհներն անցանելի են
Այսօր հանրապետության տարածքում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում հնարավոր է քամի 18-20մ/վրկ, մառախուղ, լեռներում գիշերը հնարավոր է մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը և գիշերը, և ցերեկը կբարձրանա ևս 1-3 աստիճանով:
Ըստ Meteo-tv.amկայքի՝ Երևանում կդիտվի պարզ եղանակ, տեղումներ չեն սպասվում: Տեղ-տեղ հնարավոր է քամի:
Ցերեկը սպասվում է +20+22, երեկոյան +14+16 աստիճան տաքություն:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ի ժամը 07.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են: