Կրթության նախարարությունը 6.6 մլն դրամ է ծախսել ֆիքսված հեռախոսակապի համար
11/10/2013 09:33

Կրթության նախարարությունը 6.6 մլն դրամ է ծախսել ֆիքսված հեռախոսակապի համար

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մոտ 6,6 մլն դրամ է ծախսել կապի ծառայությունների համար: Ըստ «Ժողովուրդի» տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի, ՀՀ ԿԳՆ-ն այդ գումարը վճարել Է «ԱրմենՏել» ընկերությանը հիմնականում ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների համար:

Փաստորեն, այս նախարարությունում ևս սիրում են հեռախոսով շատախոսել: Թեև, ՀՀ ֆինանսների նախարարության համեմատ, ԿԳՆ-ի արձանագրած թիվը քիչ է. ֆիննախարարությունը մոտ 8,5 մլն դրամի է խոսել: 

Կրթության նախարարությունը 6.6 մլն դրամ է ծախսել ֆիքսված հեռախոսակապի համար