Վայոց ձորում մեքենան գլորվել է 8 մետր խորությամբ ձորը
15/10/2013 10:51

Վայոց ձորում մեքենան գլորվել է 8 մետր խորությամբ ձորը

Հոկտեմբերի 14-ին, ժամը 20.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` 1982թ. ծնված Ալբերտ Միգոյան) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 8 մ խորությամբ):

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Զոհեր և վիրավորներ չկան: 

Վայոց ձորում մեքենան գլորվել է 8 մետր խորությամբ ձորը