ՀՀ Քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 517 դատապարտյալ
15/10/2013 11:21

ՀՀ Քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 517 դատապարտյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից . հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 12 դատապարտյալ:

«Վարդաշեն» ՔԿՀ – 3,

«Էրեբունի» ՔԿՀ – 1,

«Սևան» ՔԿՀ – 6,

«Հրազդան» ՔԿՀ – 2

Ընդհանուր առմամբ, համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 517 դատապարտյալ: ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՀՀ Քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 517 դատապարտյալ