Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը բողոքարկելու է Վերաքննիչի որոշումը
15/10/2013 18:42

Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը բողոքարկելու է Վերաքննիչի որոշումը

Խարդախության մեջ մեղադրվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի վերաքննիչ բողոքը` խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ մերժվել է: Վ. Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք բողոքարկելու են այս որոշումը:

«Փաստորեն դատարանը հաշվի չառավ անգամ համաներման փաստը, սակայն մեր դատական համակարգին ծանոթ լինելով` մեր համար սպասելի էր այս որոշումը»,-ասաց նա:

Ավելի վաղ Ա. Զաքարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Վ. Ավետիսյանը համաձայնել է ընդունել համաներման առաջարկը:

Հիշեցնենք, որ Վ. Ավետիսյանը ձերբակալվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (խարդախություն՝ խոշոր չափերով):

Նախորդող հրապարակում` Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը համաձայնել է ընդունել համաներման առաջարկը

Փաստաբանը Վ. Ավետիսյանի հետ չի քննարկել համաներումն ընդունելու առաջարկը

Վոլոդյա Ավետիսյան. Ինձ բանտարկել են շինծու մեղադրանքով

Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը բողոքարկելու է Վերաքննիչի որոշումը